25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանի Հաղթանակ թաղամասում 5 օր շարունակվող հրդեհը մարվել է

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:37-ին, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 15:42-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված  կանխվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ