25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նա էն մարդը չի, որ իր խոսքը քամուն կտա»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հավանական չի համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո դառնա վարչապետ: «Նա մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ոչ վարչապետ է ուզում դառնալ, ոչ էլ նախագահ, նա էն մարդը չի, որ իր խոսքը քամուն կտա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` օրերս տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ նախագահը պատասխանում է վարչապետ դառնալու վերաբերյալ հարցին: Նախագահը նշում է, որ ինքն այդ մասին չի մտածել, և կարևոր էլ չէ, թե ով է լինելու վարչապետը:

Ահարոն Ադիբեկյանը չի կարծում նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակավոր է այդ պաշտոնին. «Ինձ չի թվում, որ դա այդպես է, Կարեն Կարապետյանն այն դեմքը չի, ով կարողանա իր պաշտոնը «Գազպրոմում» թողնել, գա  Հայաստան, որ անցումային շրջանում որոշ ժամանակով լինի վարչապետ:  Ընդդիմությունը փորձում է տարբեր եղանակներով և´ վարչապետի, և´ նախագահի հեղինակությունը նվազեցնել, բայց մենք պետք է լինենք համբերատար, որովհետև խնդիրն այն է, թե ով կլինի նախագահ նոր Սահմանադրությամբ, և եթե Սերժ Սարգսյանը մնում է ՀՀԿ-ի նախագահ, նրա կուսակցության անդամները  կզբաղեցնեն 3 հիմնարար պաշտոնները` Ազգային ժողովի նախագահ, վարչապետ և վերջապես նախագահ:

Եվ նա կարող է կուսակցական լծակներով ազդել բոլոր որոշումների վրա: Դրանից առավել բարենպաստ դիրք ես չեմ տեսնում ապագայում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ