23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուժեղ կին, ով սարսափում է շներից․ Անգելա Մերկելը 63 տարեկան է

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տոնում էր ծննդյան 63-ամյակը։ Մերկելը ծնվել է 1954 թվականին՝ Համբուրգում։

Ծննդյան տոնի առթիվ ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկի մասին։ 

Մերկելը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրում է առաջին ամուսնու ազգանունը։ Մերկելն ապրում է Բեռլինի կենտրոնում՝ վարձով բնակարանում, եւ հրաժարվում է տեղափոխվել իրեն տրամադրված առանձնատուն։ 

Մերկելը հրաշալի խոսում է ռուսերեն լեզվով, նախընտրում է աշխատել երիտասարդ ու հաճելի կադրերի հետ։ Մերկելը անընդհատ հեռախոսը ձեռքին է պահում, քանի որ աշխատանքային հաղորդագրություններ է ուղարկում։ 

Մերկելը երբեք վառ գույնի հագուստ չի կրում, նախընտրում է հանգիստ, աշխատանքային ոճը։ Հազվադեպ է շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ կրում։

Մերկելը 7 տարի անընդմեջ Forbes հանդեսի կողմից աշխարհի ամենաազդեցիկ կին է ճանաչվել։

Նախաճաշին կանցլերը նախընտրում է անանուխով թեյ խմել։

Մշտապես սառնասիրտ Մերկելը կորցնում է ողջ արիությունը շուն տեսնելիս։ Երիտասարդ տարիքում նրան շունը կծել է, ինչից էլ ամեն ինչ սկսվել է։ Մերկելը սարսափում է շներից, նրա պաշտոնական հանդիպումների ժամանակ միշտ նշվում է, որ հանդիպմանը շներ չպետք է լինեն։ Այս կանոնը մեկ անգամ խախտել է ՌԴ նախագահ Վլադիմիր ՊՈւտինը։ Ղրիմում 2007 թվականին կայացած հանդիպման ժամանակ սենյակ է մտել Պուտինի՝ հսկայական չափերի լաբրադոր ցեղատեսակի շունը։ Մերկելի դեմքն անմիջապես փոխվել է՝ տեսնելով շանը։ 

Անձնականի մասին։ Անգելա Կասները /նրա օրիորդական ազգանունն է/, առաջին անգամ ամուսնացել է ֆիզիկոս Ուլրիխ Մերկելի հետ՝ 1977 թվականին։ Հարսանիքին Մերկելը երկնագույն զգեստ է կրել։ Ամուսնությունը տեւել է 5 տարի, ավարտվել ամուսնալուծությամբ։ 

«Մենք ամուսնացանք, քանի որ բոլորն ամուսնանում էին։ Ես այդ ամուսնությանը անլուրջ մոտեցա եւ սխալվեցի»,- մի անգամ ասել է Մերկելը։ Նա ասել է, որ առաջին ամուսնուց իրեն է մնացել միայն ազգանունը։

Երկրորդ անգամ Մերկելն ամուսնացել է 44 տարեկանում՝ գիտնական Իոահիմ Զաուերի հետ։ Նախքան դա նրանք ընկերներ են եղել ու սկսել են հանդիպել, երբ Զաուերն ամուսնացած էր։

Մերկելը երեխաներ ունի։ Մի անգամ նա հայտարարել է, որ ցանկացել է երեխաներ ունենալ, սակայն չի ստացվել։ Իսկ երբ 35 տարեկանում քաղաքականություն է մտել, դադարել է մտածել այդ ուղղությամբ։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ