23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ֆոն է ստեղծվում, որ գործող վարչապետը չի լինելու»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փարձագետ Արմեն Բադալյանը կարծում  է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հայտնած միտքը` վարչապետ դառնալու վերաբերյալ հստակ մեսիջ ուներ. «Մեսիջն այն էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չէ հաջորդ վարչապետը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սակայն, Արմեն Բադալյանը նաև նշեց, որ նախագահը հստակ չասաց, որ ինքն է լինելու վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո:  «Ֆոն է ստեղծվում, որ գործող վարչապետը չի լինելու, հիմա դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, այլ հարց է»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ցանկություն ունի դառնալ վարչապետ ապրիլից հետո, երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ասել էր. «Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞: Մեր երկրում եղել են քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ