25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը դնում է վերջակետը. Իրավունք

Այն պահից, երբ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել էր Տավուշի մարզ եւ զինվորական համազգեստով հարցազրույց տվել «Ռ- էվոլյուցիա» հաղորդաշարին, շատերը մեծ հետաքրքրությամբ սպասում էին հաղորդման հեռարձակմանը եթեր, առավել եւս, որ փոքրիկ անոնսներ երեւացել էին ամբողջ լրատվական դաշտում: Ի դեպ, քաղաքական դաշտի որոշ ճարպիկ ներկայացուցիչներ էլ փորձել էին ՀՀ նախագահի ասածին տեղեկանալ փոքր-ինչ ավելի շուտ, որպեսզի իրենք էլ հասցնեն ժամ առաջ հանդես գալ երկրի ղեկավարի խոսքին համահունչ հարցազրույցներով: Բայց դա ընդամենը առանձնակի կարեուրություն չունեցող դետալ է:

Այն, որ ՀՀ նախագահը գերադասեց հենց մարտական դիրքեր այցից հետո զինվորական համազգեստով հանդես գալ հիմնարար հարցազրույցով, ինքնին ենթադրում է նաեւ որոշակի պատասխան մազութային սուլթանատի ղեկավարների ագրեսիվ եւ պարծենկոտ հայտարարություններին: Ի դեպ, կանխավ որպես անոնս, առաջինը հայտնվել էր ՀՀ նախագահի հետեւյալ խոսքը.

«Ով որ կարծում է, որ Իսկանդերը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»: Դա պարզ նախազգուշացում է՝ հարկ եղած դեպքում այդ ահարկու սպառազինությունը կկիրառվի: Իսկ թե կոնկրետ որ հանգամանքներում՝ ի պատասխան լրագրողի հարցասիրությանը, նա մատնանշեց, որ դա այն տեղեկությունն է, որը ձգտում են հայթայթել հզոր ռեսուրսներով օժտված հատուկ ծառայությունները: Ինչեւէ, ինչ վերաբերում է անվտանգության ապահովմանը, ապա. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ’ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»: Իսկ սպառազինության վերաբերյալ, Գերագույն գլխավոր հրամանատարն ասաց. «Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է: Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչեւ ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո:

Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես եւ հետեւություններ անես: Որովհետեւ հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսեւորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում եւ ինչ ձեւով է օգտագործում, եւ փորձես գտնել դրա հակաթույնը»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ պատերազմում միայն զենքը չի հաղթում: «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են: Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետեւ դա անհնար է, որեւէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ եւ զինամթերք’ խնդիրը լուծելու համար: Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ եւ բավարար զինամթերք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադարձ եղավ նաեւ ՀԱՊԿ-ի դերին, Եւ ՀՀ նախագահը մատնանշեց, որ չափազանցված սպասելիքներ այդ կառույցից ունենալ պետք չէր. «ՀԱՊԿ-ը եւ նրա գլխավոր քարտուղար ևիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին եւ արձագանքել են շատ կոշտ»:       

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ