19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արոնյանը կիսում է առաջին հորիզոնականը

Սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը Սան Պաուլոյում եւ Բիլբաոյում կանցկացվի “Մեծ սաղավարտ-վարպետներ” մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցում են մեր հայրենկից Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան եւ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:

Երեկ` առաջին տուրում, Արոնյանը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենի նկատմամբ: Անանդ – Վալեխո Պոնս պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Աղյուսակը գլխավորում են  Արոնյանն ու Կարուանան: Անանդն ու Վալեխո Պոնսը 0.5 միավորով 3-4-րդ տեղերում են: Աղյուսակը եզրափակում են Կառլսենն ու Կարյակինը:

Երկրորդ տուրում մեր շախմատիստն իր ուժերը չափելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ: Այդ պարտիանյում Լեւոնը հանդես կգա սեւ խաղաքարերով: Վալեխո Պոնսն ու Սերգեյ Կարյակինը սպիտակ խաղաքարերով կմրցեն համապատասխանաբար Մագնուս Կառլսենի ու Ֆաբիանո Կարուանայի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ