20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սա դավաճանություն է». Ժողովուրդ

Օրաթերթը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Երեւանի Կենտրոնում գտնվող 2 սենյականոց փոքր բնակարանում տան տիրուհին մեծ սրտով դիմավորեց:

-Տիկին Պեւորոսյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբեք շոու-բիզնեսում չեք եղել եւ ներկայացնում եք փոփ երաժշտություն, հետեւաբար սխալ է ասելը, որ շոու-բիզնեսից եք գնում քաղաքականություն…

-Շոու-բիզնեսում չեմ եղել այնքանով, որ այն կոնկրետ պայմաններ ունի, կոնկրետ օրենքներ է թելադրում, որոնց ես երբեք չեմ հետեւել: Դա նշանակում է անընդհատ գովազդվել, դա նշանակում է քանակ, եւ միշտ չէ որակ, ինչը նշանակում է մարդկանց ճաշակի, զգացմունքների բթացում: Երգացանկս շատ-շատ է, բայց երբ համեմատում ես շոու-բիզնեսի «աստղերի» հետ, քիչ է, բայց բոլորը հիշվում են եւ սիրված են, կարծում եմ դա ամենամեծ ձեռքբերումն է: Վերջերս ընկերներիցս մեկն ասաց, որ ամենաշատ հիթը ես եմ տվել, ինչի համար, իհարկե, շատ ուրախ եմ:

-Խոսեցիք որակի մասին, ինչ որակ է այսօր գերիշխում:

-Ժամանակակիցներից շատերին չգիտեմ, բայց այն, ինչ-որ գիտեմ, սարսափելի է ինձ համար: Չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է գնալ պրոդյուսերի մոտ, ասել, որ այս երգչի երգից եմ ուզում: Ինձ համար անհասկանալի են հնարավորիևս շպարված, վուլգար, թուրքական, արաբական մոտիվները, որը ներկայացնում է այսօրվա մեր փոփ երաժշտությունը: Դա բոլորովին կապ չունի մեզ հետ, դա սարսափելի դավաճանություն է: Ինձ համար անընդունելի է մայիսի 26-ին ներկայացված մի զուգերգի տեսահոլովակ, որից ավելի թուրքական երգ իմ կյանքում չեմ լսել, այն էլ Քառօրյա պատերազմից հետո: Ո՞ւր է ձեր թասիբը:

-Մի առիթով ասել Եք, որ Զեզ համերգների չեն հրավիրում պատգամավոր դառնալուց հետո: Հիմա էլ չեն հրավիրում, թե՛ հայտարարությունը ինչ-որ բան է փոխել:

֊Հիմա առավել եւս. մեկ-երկու անգամ այդ հարցը բարձրացրեցի ու հասկացա, որ հատուկ չի արվում, իհարկե, իրենք ուրախ կլինեն, որ ես երգեմ, պարզապես իրենք մտածում են, որ ես փոխվել եմ, միանշանակ իրենց կմերժեմ: Այս վերջերս էլ մի այդպիսի խնդրի առաջ կանգնեցի. «Երեւան դրայվ» խաղ կա, որի ակունքներում ես եւ իմ ընկերներն ենք եղել, եւ իմ թիմը հավաքվում է առանց ինձ ասելու: Ասում եմ ինչո՞ւ ինձ չեք ասել, ասում են՝ դե, մենք մտածեցինք՝ դու այնքան զբաղված կլինես, որ չես գա… Սա շատ սխալ մոտեցում է: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, ովքեր որ փոխվել են, տգետ մարդիկ են:

-Այնուամենայնիվ Ձեր երաժշտական դադարը գնալով ավելի է ամրապնդվում: Ավելի շատ պատգամավոր եք սկսում հիշվել, քան երգչուհի:

-Իրականում պատգամավորի տեսակը բոլորովին չի համապատասխանում այն պատկերացմանը, ինչը որ ունի ժողովուրդը: Մարդիկ ավելի խեղել են այդ տեսակը, գուցե մարդիկ են բոլորին միանշանակ մեկ գնահատական տվել, բայց ունենք փայլուն մտավորականներ, երկրի ցավով մտահոգ պատգամավորներ: Եթե ես պատգամավոր չլինեի, միեւնույնն է՝ չէի երգելու: Այսօր պահանջարկը այլ է, չկա փոփ երաժշտություն: Պետք է փոփ երաժշտությունն ապրի, քանի որ մենք փայլուն փոփ երաժշտություն ենք ունեցել: Իսկ այսօր նույնիսկ դահլիճ չունենք, բացի այդ՝ համերգներն են քիչ կազմակերպվում: Այսօր ունենք հրաշալի երաժիշտներ, ովքեր երգում են ակումբներում, իսկ ես ակումբներում երգող չեմ, ոչ թե դա վատ է, պարզապես իմ տեսակն է այդպիսին: 

 Երգեմ «Երազ իմ երկիր», «Պատրանքի թեւով» եւ այլն, ու այդ երգերի տակ մեկը ուտի, մի քիչ ինձ համար անհասկանալի է: Թեպետ աշխատել եմ երկար տարիներ ջազ ակումբում, բայց այնտեղ ուրիշ վիճակ է, ջազ է: Այդ պատճառով է, որ չեմ երգում: Մեր սերնդից եկած երգչուհիները՝ Նունեն Եսայան, էմման Պետրոսյան, իրենք էլ չեն երգում: Պետք է պայման ստեղծել մեր արվեստի համար, որպեսզի մարդիկ հայրենիքից չհեռանան:

-Տիկին Պետրոսյան, ամեն անգամ պատգամավոր ընտրվելուց առաջ ում հետ եք առաջինը կիսվում Ձեր ուրախությամբ:

-Մայրիկիս հետ, քանի որ ես երբեք ջանք չեմ թափել պատգամավոր ընտրվելու համար: Ես ունեմ աշխատանք: Ես որեւէ մեկին խնդրելու կամ ինչ-որ բաներ ապացուցելու կարիք չունեմ: Անկեղծ ասած՝ միակ ուրախությունս այն էր, որ չավարտված գործերս կարող եմ ավարտին հասցնել, ես այդպիսիև եմ, ամենաշատը ծրագրերիս համար եմ ուրախացել:

-Ինչպես ընդունեց Ձեր ամուսինն այն փաստը, որ Դուք պատգամավոր եք եւ այսուհետ ավելի բազմազբաղ եք լինելու:

֊Շատ հարցեր նա վերցրեց իր վրա… էլ չեմ ասում իմ հաճախակի բացակայելը դեպի սահմանամերձ շրջաններ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ