19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր ապստամբություն կլինի. ՀԱԲ-ի Հարութ/տեսանյութ/

«Գնալով ժողովրդի վիճակը վատանում է: Այս պետության ներսում անգամ ազատամարտիկն է գնում պայքարի: Ղեկավարությունը չի կարողանում ղեկավարել ու ժողովուրդն էլ բնականաբար չի ղեկավարվում: Ինչ վերաբերվում է «Սասնա ծռեր»-ին, ապա ասեմ, որ նրանք ահաբեկիչներ չեն, նրանք հեղափոխականներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ):

Ազատամարտիկը ընդգծում է.«Նոր շարժման հավանականություն կա, կարող է «Սասնա ծռեր-2» լինի: Եթե արյուն տված ազատամարտիկը 50 հազար թոշակ է ստանում, իսկ դատախազը ասենք 500 հազար, ապա նորից ըմբոստություն կլինի»:

Հիշեցնենք, որ 31 հոգուց բաղկացած զինված խումբը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք ներխուժեց հունիսի 17–ի առավոտյան։

Հարձակումն, ըստ նախաքննական մարմնի, կատարվել է «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով, որով գործում որպես մեղադրյալ ներգրավված անձինք կոտրել են դարպասներն ու կից պարիսպը։ Ապա «իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգներով» «բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք»` պատանդ վերցնելով ու պահելով ոստիկանության աշխատակիցներին և բուժաշխատողներին:

Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ են կատարել Վարդգես Գևորգյանն ու Մանվել Աթոյանը: Երկու շաբաթ շարունակ խմբի անդամները չէին հանձնում շենքը։ Հունիսի 20–ին, ժամը 20։00–ին գրաված գնդի տարածքում մնացած խմբի 20 անդամները վայր դրեցին զենքը և հանձնվեցին իշխանություններին։

Գրավման ընթացքում սպանվել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մեկ ամիս անց` ուշքի չգալով մահացավ նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանը։ Հունիսի 30–ին դիպուկահարը սպանեց ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանին։  «Սասնա ծռեր» խումբը պատանդ էր վերցրել 11 մարդու, սկզբում` ոստիկանության յոթ ծառայողի, հետո` շտապօգնության չորս բուժաշխատակիցների։ Վերջին երկու բժիշկներն ազատ արձակվեցին հունիսի 30-ի լույս 31 գիշերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ