24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենը պետական լեզու դարձնել՝ ՌԴ-ում վարորդական իրավունքներն ընդունելու համար

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ՝ Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներն ընդունվելու համար, տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Այս տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։

«Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը փաստացիորեն դուրս է մնացել Պետդումայի կողմից օրենքի ընդունումից հետո, որի համաձայն Ղրղզստանի, ինչպես նաև մի շարք երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու, տրամադրվել է ՌԴ-ում ազգային իրավունքներով վարորդ աշխատելու իրավունք:

«Երբ քննարկում էինք այդ հարցը, մենք ընդգծեցինք, որ նորման գործում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ այն (ռուսերենի պետական կարգավիճակ) արձանագրված է օրենսդրությունում»,- ասել է Վոլոդինը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ