23 Սեպտեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու համար

arm146485966519

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ  քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր:  Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։

Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից  մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը,  իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40.000 ՀՀ դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին: 

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 թվականի հունվարից մինչև 2016թ. մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3400-ական դրամի չափով հավաքագրում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ