20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

2018-ից հետո ՀՀԿ-ի համար պոտենցիալ վարչապետը Սերժ Սարգսյանն է

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում նշել է  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե 2018թ-ին հավանակություն կա արդյոք, որ վարչապետ դառնա:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  քաղաքագետ Արթուր Ղազարյանը Henaran.am-ի հետ  զրույցում   նշեց. «Այո, բնականաբար, նա պատրաստվում է վարչապետ դառնալ:  Դրան պատրաստվում է ոչ միայն նա, այլև իր թիմը: Այսօր ՀՀԿ-ում այդ պաշտոնում մեկ այլ թեկնածու չեն  տեսնում՝ բացի  Սերժ Սարգսյանից»:

Հարցին՝ իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյա՞նը, մի՞թե նա չի կարող 2018-ի ապրիլից հետո էլ   վարչապետ լինել,  քաղաքագետը  պատասխանեց.  «Գործող վարչապետը՝ որպես վարչապետի թեկնածու,  անցումային փուլում կարողացավ մտնել քաղաքականություն, այդ լարվածությունը փոքր-ինչ մեղմել, բայց նա  բոլորի կողմից միանշանակ չի ընկալվում՝ 2018-ի ապրիլից հետո վարչապետ  դառնալու համար, ինչպես որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է ընկալվում», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ