29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տնօրենները հրաժարվում են. Իոաննիսյանի դեմ դատը մեկնարկել է

58d941fc08cce_medium

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 17-ին, մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի քննությունը:

Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանը չէր ներկայացել. դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարել է, որ հայցվոր Երանուհի Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։

Իսկ օրեր առաջ Երեւանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանն էր մամուլում հայտարարել, որ որոշել է հետ վերցնել դիմումը:

Այսօրվա նիստում դատավորը հայտարարել է, որ իր վարույթում գտնվող մյուս տնօրեն հայցվորները նույնպես հրաժարվել են դիմումներից։ Ըստ փաստաբանների, Անի Մխիթարյանի մոտ նույնաբովանդակ եւս չորս գործ է քննվում։

Ինքը՝ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այսօրվա նիստի տնօրենները հերթով հայցերից հրաժարվում են։

«Իմ ու Իրազեկ Քաղաքացիների Միավորում / Union of Informed Citizens-ի դեմ 30 տնօրենների գործով առաջին դատը սկսվեց։
Տնօրենները հայցերից հրաժարվում են»,-գրել է Իոաննիսյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաեւ տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

30 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:

Այդ տնօրենները համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:

Բոլոր հայցվորները պահանջում են հերքել հրապարակված տեղեկությունները եւ վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ