18 Նոյեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հեռուստացույցը պայթել է, հրդեհ է բռնկվել. Արտակարգ դեպք Օձունում

DSC_0004

«Շաբաթ օրն է եղել դեպքը կայծակը լուրջ վնաս է հասցրել գյուղի տներից մեկին, իսկ մի քանի տներում էլ հոսանքալարերն են շարքից դուրս եկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:

Կայծակի հարվածից  հրդեհվել ու ամբողովին ջարդվել է  Սամվել Պերեխանյանի տան տանիքը, հոսանքալարերը շարքից դուրս են եկել ու այրվել:

«Կայծակի հարվածից մեր գյուղացու հեռուստացույցը  պայթել է, փչացել է սառնարանը, գազօջախը, համակարգիչն ու լվացքի մեքենան»,-նշեց գյուղապետը հավելելով, որ վնասի չափը դեռ ճշտվում է:

Գյուղապետը նկատեց, որ պայթել է նաև  գազի հաշվիչն ու գազի արտահոսք սկսվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակն ու փակել գազամատակարարումը:

Գյուղապետը նշեց, որ  կայծակի հետևանքով վնասվել են նաև  մի շարք ընտանիքների էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչները, որի հետևանքով հրդեհ է գրանցվել:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ