19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր 2»-ի վտանգ կա

Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը:

Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ ցավոք, իշխանությունները դաս չքաղեցին կատարվածից ու չեն ուզում իրենց փոխել՝ ժողովրդի կյանքը ավելի լավը դարձնելու համար:

«Այդ դեպքից հետո իշխանությունները նոկդաունային իրավիճակում հայտնվեցին: Թեև  իշխանություններն ուզում էին ցույց տալ, որ դա մեծ խնդիր չէր, բայց բոլորս  գիտենք՝  դա իրականում, իսկապես, մեծ խնդիր էր: Դրանով էր պայմանավորված վարչապետի փոփոխությունը ու   իշխանությունների կողմից՝ բարեփոխումների մասին խոստումները: Բայց այդ բարեփոխումներ հասարակությունն այդպես էլ չտեսավ. դրանք լոկ խոստումներ մնացին: Հասարակության որոշ մասը ու իշխանամետ ուժերը պնդում են՝   ՊՊԾ գունդը գևավողները հանցագործներ են, ովքեր շեշտակի հարված հասցրին  մեր երկրի միջազգային իմիջին ու պառակտում ստեղծեցին: Կա նաև  հասարակության մի ստվար զանգված, որ ճիշտ հակառակ կարծիքն ունի կատարվածի վերաբերյալ. նրանք պնդում են՝  դա այսպես ասած՝ հեղափոխության փորձ էր: Այդ մարդիկ հասկացել էին՝ ուրիշ ճանապարհ չկա  ինչ-որ բան փոխելու  համար ու այդ ամենն արեցին՝ բարեփոխումների, երկիրն ավելի լավը դարձնելու, հասարակության կյանքը բարելավելու ակնկալիքով», – անդրադադնալով վերոնշյալ թեմային՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը շեշտեց՝ հասարակության պառակտումը լավ բանի չի բերի. հասարակությունը պետք է համախմբվի:

«ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի է անցել, բայց հասարակությունը այդպես էլ դրական,  շոշափելի փոփոխություններ  չի տեսնում: Իշխանությունները որքան էլ հայտարարեն՝  դրական տենդենցներ կան տարբեր ոլորտներում, մեկ է՝ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են՝ ոչ մի   դրական փոփոխություն   տեղի չի ունենում:

Մարդկանց վիճակն օր օրի վատանում է. հասարակության սոցիալական վիճակն, իսկապես, ծայրահեղ է, գնաճը շարունակվում է, արցախյանի հարցի հետ կապված էլ ՝ մեծ խնդիրներ կան. սահմանում իրավիճակը լարված է, զինվորներ են զոհվում: Ես չեմ կարող ասել՝ «Սասնա ծռեր  2»-ի  վտանգը չկա, ընդհակառակը՝  այդ վտանգը կա», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ