18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու իրավական որեւէ գործընթաց սկսված չէ. ԲՀԿ

Վարդան Օսկանյանին  պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու իրավական որեւէ գործընթաց սկսված չէ: Այս մասին Henaran.am-ին քիչ առաջ ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ առաջիկա նիստին այդ հարցով խորհրդարան է մտնելու:

ԲՀԿ խոսնակին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպը: Վերջինս, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դժգոհ լինելով Արտաբույնք համայնքի ղեկավարի` իր սատարած թեկնածու հավաքած քվեներից դժգոհ լինելով, իր որդու հետ ներխուժել է գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցրել  քվեաթերթիկների մի մեծ մաս և փորձել հեռանալ: Գործողությունը փորձել է կանխել  ընտրատեղամասում քվեարկություն կատարած ոստիկանը, որին ԲՀԿ-ական նախկին մարզպետը գլխով հարվածել է:

“Կարծում եմ ձեր հարցադրման մեջ պարունակվող տեղեկությունները ճշգրտման կարիք ունեն” -ասաց Ուրիխանյանը: ԲՀԿ խոսնակին խնդրեցինք  գնահատական տալ երեւույթին ընդհանրապես: “Հիմա հարցը տեղին չի տեսական քննարկումների համար: Պարոն Բագրատյանին ճանաչողները, կարծում եմ, վստահ են իրադարձության չափազանցվածության մեջ”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ