20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երբ իմանա, թե ինչ է «Իսկանդերը», կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը

«Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին։

«Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից, և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի  հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմում վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-նշել է ՀՀ նախագահը։

Անդրադարձ է կատարվել նաև սպառազինություններին: «Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ինչ գործոնների դեպքում և ինչ պարագայում Հայաստանը կարող է  կիրառել «Իսկանդեր» համակարգերը,նախագահը պատասխանել է. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ