20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այդպես է լինելու աշխարհի վախճանին

Հիսուս ասում է.

– Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։

– Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում այդ մարգարիտը։

– Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որի մեջ ամեն տեսակ ձուկ է բռնվում։ Երբ ուռկանը լցվում է, ձկնորսները ցամաք են քաշում այն և նստելով՝ առանձնացնում են ձկները. լավերը հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները՝ թափում։ Ահա այդպես է լինելու աշխարհի վախճանին։ Հրեշտակները պիտի ելնեն, չարերին զատեն արդարների միջից և նետեն բոցավառ հնոցի մեջ, որտեղ նրանք լաց պիտի լինեն ու կրճտեն իրենց ատամները։

Մատթեոսի ավետարան 13:44-50

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ