20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օսմանյան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյան

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Այս մասին գրում է թուրքական «Akyazı.net» լրատվակայքը:

Զարուհի Քավալջյանը ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում՝ 1877թ վականին: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ:

Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում Ամերիկա, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել:

Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ: Միաժամանակ նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն էր դասավանդում:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ:

Բացի բժշկությունից Զարուհին զուգահեռաբար շարունակում է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:

Օսմանյան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյանը, մահացել է 1969թ. և ամփոփվել Ֆերիկյոյի հայկական բողոքական գերեզմանատանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ