17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է առաջինը պսակադրվելու Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում.մանրամասներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։  

Եղվարդի սուրբ Սարգիս եկեղեցու  հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանն «Արմենպրես»-ին ասել է, որ եկեղեցին անհրաժեշտություն էր համայնքի համար, որովհետև Եղվարդ քաղաքում գտնվող 14 դարի կառուցված եկեղեցի-մատուռն իր չափերով բավական փոքր էր և չէր կարող բավարարել քաղաքի  և տարածաշրջանի հոգևոր կարիքները:   

«Այս եկեղեցին համալրեց հոգևոր կառույցների  շարքը տարածաշրջանում և վստահ եմ, որ պետք է խթանիչ ուժ հանդիսանա  տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու քարոզչության տարածմանը: Ժողովուրդը պետք է ավելի կապված լինի Հայ առաքելական եկեղեցուն՝ շնորհիվ այս եկեղեցու մատուցված արարողությունների, ինչպես նաև եկեղեցուն կից գտնվող կիրակնօրյա դպրոցի, որտեղ հաճախող երեխաները հոգևոր  կրթությունը, զարգացվածությունը կստանան այս կառույցում»,- ընդգծել է Հովսեփ քահանա Ալեքսանյանը: 

Նա նշել է, որ շինարարությունը տևել է վեց տարի, հիմքը հանդիսացել է եկեղեցում կից գտնվող Սուրբ Սարգիս մատուռը:

Henaran.am-ի տեղեկությունների համաձայն Սուրբ Սարգիս եկեղեցում առաջինը պետք է պսակադրվի Գագիկ Խաչատրյանի դուստրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ