22 Հուլիսի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում.ադրբեջանագետ

պատերազմ
 

 «Բանակցությունները կենդանի պահելու խնդիր կա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը, անդրադարնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և սահմանային վերջին լարվածություններին:

«Գոնե սահմանային լարվածությունից հետ որոշ հանդիպումների կազմակերպումը նպատակ ունի բացառելու ռազմական գործողությունների իրականացումը և կողմերին կրկին բերել բանակցային սեղան»,-նկատել է ադրբեջանագետը:

Ադրբեջանագետը նկատում ՝ Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում:

«Մի կողմից, եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ապա պետք է թիկունքն ամուր լինի և ընդվզում չլինի, և մյուս կողմից, եթե նույնիսկ խաղաղության է պատրաստվում, ինչը քիչ անհավանական է, ապա ևս Ադրբեջանին ընդվզում պետք չէ»,-ասել էնա:

Անդրադառնալով Մինսկի խմբի դիրքորոշումներին՝ Տաթև Հայրապետյանն ասել է, որ Մինսկի խումբն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացը կենդանի պահի և արդեն կողմերի պատրաստակամությունից է շատ բան կախված: Նա նկատեց, որ տարածաշրջանում խաղացողները շատ են և Մինսկի խումբը շարունակում է աշխատել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի:

«Երբ որ հստակ է, որ Ադրբեջանն է սադրում և հրահրում, պետք է Մինսկի խմբի արձագանքը հստակ և կոշտ լինի»,-եզրափակել է Տաթև Հայրապետյանը:

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ