25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ լույսը ձայներ է ունենում․․․

Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ»  ֆիլմը ներկայացված է    «Ոսկե ծիրան» միջազգային  կինոփառատոնի «Համահայկական  համայնապատկեր» ազգային մրցույթում:
 Ֆիլմը պատմում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայի 16 քաղաքներում կատարած շրջագայության մասին։ Ֆիլմում ամփոփված են հայկական եւ արեւմտյան մշակույթների, երգեցողության գոհարների, բարձրորակ կատարումների եւ հանդիսատեսի սրտաբաց ընդունելության հատվածներ։  
Կինոնկարի ֆեժիսորը՝   Հրանտ  Վարդանյանը բոլորովին վերջերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել էր ՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի և փոքրիկ ու տաղանդավոր երգիչների  մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ տեսել է նրանց՝ Տոկիոյում կայացած համերգը եւ Ճապոնիայի հանդիսատեսի ջերմ եւ ոգեշնչող ընդունելությունը։
 

Քանի որ լույսեր սփռող  հայ  փոքրիկ երգիչները մեծ գործ են անում՝ որ միայն հայրենիքում, այլև արտեևկրում  ներկայացնելով Հայաստանը եւ հայկական մշակույթը․ նրանք իրենց ձայնով լույս են տարածում․ հենց այդ պատճառով է ֆիլմն անվանվել  «Լույսի ձայներ»։   Ֆիլմում ռեժիսորը առանձնահատուկ կերպով է կերպել Հեքեքյանի կերպարը․ նա  մարդկային բարեսրտության և բարձր արվեստին նվիրված մարդ է, ով շատ է սիրում իր ղեկավարած երգչախումբը և նրանում հանդես եկող փոքրիկներին ընդունում է ծնողի նման։

Արտասահմանում դասական երաժշտության  սիրահարները, բնականաբար, քիչ չեն, իսկ  հայ երեխաները կարողանում են նրանց գերել։
Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ