25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով. Վլադիմիր Գասպարյան

«Հոգսավոր ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով, եւ ուշ թե շուտ, մենք ենք կանգնում այդ ժողովրդի առջեւ»,-այսօր   ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը նկատել է, որ համայնքային ոստիկանի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ հանրության սոցիալական խնդիրների հայտնաբերումն ու լուծմանն աջակցելը՝ համագործակցելով բնակչության ու համապատասխան գերատեսչությունների հետ:

«Խնդիրը դրված էր այնպես, որ համայքի ոստիկանապետերը գոնե ամիսը մեկ անգամ պետք է լինեն այն գյուղերում, այն տարածքներում, որտեղ իրենք սպասարկում են: Դրա նպատակն էր, որ մենք քաղաքացուն մեր ներկայությամբ ապահովենք անվտանգություն եւ ապահովվածություն, որ մեր ներկայությամբ քաղաքացուն, գյուղացուն իրավական օգնություն ցույց տանք, եւ որ այդ խորհուրդների միջոցով հասկանանք, թե ինչ հոգսեր ունի ժողովուրդը, որ եթե մեզ հետ է կապված, մենք լուծենք խնդիրները, եթե ոչ՝ գոնե ահազանգենք, որպեսզի գյուղացին զգա, որ իրեն լսող կա:

Որովհետեւ հոգսավոր ժողովուրդն ուշ թե շուտ իր դժգոհությունը դրսեւորում է ակտիվ գործողություններով, եւ ուշ թե շուտ մենք ենք կանգնում այդ ժողովրդի առջեւ ու մենք ենք նայում նրանց:

Եվ ժողովրդի ատելությունը դրսեւորվում է մեր նկատմամբ: Մեր նպատակն է օգնել քաղաքացուն, նրանց խնդիրները վեր հանել եւ ահազանգել, որ մարդն ունի այսպիսի խնդիրներ»,-ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը:

«Իսկ հետապնդելի չի՞ արդյոք, որ գումարներ են դուրս գրում եւ այս կամ այն սարքավորումները չեն սարքում, եւ գյուղացին ստիպված է դուրս գալ փողոց: բա մեր գործը ո՞րն է, անել ամեն ինչ, որ կանխարգելվեն նման երեւույթները»,-իր խոսքն է ամփոփել նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ