16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ»

Ազատ ոճի ըմբշամարտի 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն  Դավիթ Սաֆարյանը վերսկսել է մարզումները: Ռիոյի ամառային օլիմպիական խաղերից հետո ըմբիշը որոշակի դադար էր վերցրել: Սաֆարյանն այժմ Հայաստանում է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասաց, որ հոգեբանորեն արդեն վերականգնվել է եւ հիմա աշխատում է լավ մարզավիճակ ձեռք բերել.

«Ռիոյից հետո որոշեցի հանգստանալ, վնասվածքներ ունեի: Բացի այդ ցանկանում էի գորգից մի որոշ ժամանակ հեռու մնալ, բավական քաշ էի կորցրել:

Արդեն մի քանի ամիս է մարզվում եմ Ռուսաստանում: Առաջիկայում մրցաշարերի չեմ մասնակցի, պարզապես լավ մարզավիճակ ձեռք կբերեմ:

2018 թվականի հունվարից հետո ըմբշամարտի կանոններում փոփոխություններ են լինելու, նաեւ հնարավոր է քաշային կարգերը փոխվեն: Այնպես որ, չեմ շտապում: Ցանկացած պահի կարող եմ վերադառնալ մեծ սպորտ»,- նշեց Դավիթ Սաֆարյանը:

Դավիթը տեղեկացրեց, որ միշտ կապի մեջ է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ: Հնարավոր է` հավաքների ընթացքում միանա ընդհանուր թիմին: Սակայն, հստակ ժամանակ չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ