24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իրավապաշտպանները պաշտպանում են աղանդավորին, բայց հայ առաքելական եկեղեցու հետևորդներին չեն պաշտպանում»/տեսանյութ/

«Եհովայի վկաների համար ամենահանդուրժող երկիրը Հայաստանն է: Այդ է պատճառը, որ նրանց կառավարչական մարմինը տեղափոխվում է Հայաստան: Նրանց վրա դրված է խնդիր աշխատել երիտասարդների հետ»,-այսօր հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ  Ալեքսանդր Ամարյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Եհովայի վկաները սեռական թեմաներով քարոզ են անում Ամարյանը նկատեց, որ բոլոր աղանդներն էլ այդ բնույթի քարոզ իրականացնում են.«Երկու տարի առաջ դա ավետարանականն էր անում, հետո հիշենք մորմոնների սայթերը` երկու սայթ բացեցին մորմոնները, որի մեջ կար միասեռականությունը, կար խմբակային սեքսուալ հարաբերությունները, որը իրենց մոտ համարվում է նորմալ: Եհովայի վկաններն էլ սեռական շեղվածներին հեշտորեն որսում են»,-մանրամասնեց Ամարյանը:

Ալեքսանդր Ամարյանը նկատեց, որ Եհովայի վկաների ստենդի վրա լինում է երեխաների համար հետաքրքիր,գրավիչ գրքեր:

«Իրավապաշտպանները պաշտպանում են աղանդավորին, բայց հայ առաքելական եկեղեցու հետևորդներին չեն պաշտպանում»,-ընդգծում է Ալեքսանդր Ամարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ