19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հարղորդաշարին: Խոսելով հայկական զինուժի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ով կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ հասկանա՝ կիմանա, թե ինչ կործանարար ուժ ունի «Իսկանդերը»»:

Երկրի ղեկավարի խոսքով, հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը:

«Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի»,-հայտարարել նախագահը:
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ինչ երաշխիք կարող է լինել, որ ԼՂ խնդրի քաղաքական լուծման պարագայում պայմանները պահպանվելու են:

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»,-ասել է ՀՀ նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ