20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Միակ քաղաքական գործիչն եմ, ով անընդհատ հնարավորություն է ունեցել ամբողջ աշխարհը ման գալու, բայց 1 տոկոսն էլ չեմ գնացել» (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ հանգստանալու եմ, որովհետև նման տարիներ չեն եղել, որ ես մտածեմ, թե պիտի հանգստանամ: Իմ հանգստանալը Հայաստանն է, տարբեր տեղեր և ավելի շատ քաղաքական գործունեությամբ զբաղվելը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամառային հանգիստը:

Դիտարկմանը, թե միթե ցանկություն չի լինում գնալ այլ երկիր, ծովափ և այլն, նա արձագանքեց այսպես. «Իմիջիայլոց, ես միակ քաղաքական գործիչն եմ, ով անընդհատ հնարավորություն է ունեցել ամբողջ աշխարհը ման գալու, բայց այդ ման գալու գեթ մեկ տոկոսը, ընդ որում 18 տարուց ավելի քաղաքական ամենաբարձր պաշտոններում եմ եղել, մեկ տոկոսն էլ չեմ գնացել: 

Բայց մարդիկ կան, ովքեր սիրում են ման գալ, նրանք գնում են»:

Գալուստ Սահակյանը պատմեց մեզ, որ մշտապես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն է լինում մոտը, նույնիսկ մեկ ամիս չի ցանկանում կտրվել քաղաքական անցուդարձից:

Ի դեպ, իշխանության ներկայացուցիչն էլ է նկատել, որ հաճախ արտերկիր գնալն ավելի էժան է լինում հանգստի կազմակերպման համար, քան թե Հայաստանում այն անցկացնելը: Բայց նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ միշտ է այդպես եղել:

«Դա այն ժամանակ էլ, երբ մարդիկ չէին կարողանում դուրս գնալ, ասում էին` մարդիկ իշխանության մեջ են, փոխանակ Ծաղկաձորում կամ Սևանում հանգստանան, գնում են, Կիպրոսում են հանգստանում»:

Հարցին, թե այդ դեպքում ինչ անենք, որ մեզ մոտ էլ մատչելի լինի հանգիստը, պատգամավորը հորդորեց աշխատել: Պիտի միշտ աշխատել, ըստ նրա, որ երկիրը ծաղկի, զարգանա: «Բոլորի աշխատանքով պահ կգա, երբ կունենանք շատ ուժեղ և համարձակ պետություն»:

Գալուստ Սահակյանը նաև կարծում է, որ եթե քաղաքականության  մեջ գտնվող մարդը պիտի հոգնի, պետությունը պետություն չի դառնա, քաղաքական գործիչը միշտ պիտի հասանելի լինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ