20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ճշտելու եմ, թե առողջական խնդիրներ ունեցող երեխաներին որ օլիգարխի լակոտների տեղն են ուղարկում բանակ»

Օրեր առաջ էի անդրադարձել այս թեմային, մինչդեռ գնում հասնում ես, խնդրի հետքերով, ոչ մեկ չի ուզում խոսել: Մայրերը, ովքեր բողոքում են, թե իրենց երեխաները լուրջ առողջկան խնդիրներ ունեն, բժիշկների արձանագրած հիվանդության թղթերը ձեռները, վախենում են, ինչ-որ բան անել… բա ես էլ ինչ անեմ, ինչով ձեզ օգնեմ, եթե ակնհայտ վախենում եք ու թե՝ կլինի չխոսենք, դուք գրեք, այնպես արեք մի բան լինի… 
Արդեն որերոդ զորակոչիկի ծնողների հետ եմ խոսել, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն, բայց չգիտես ինչ հիմունքներով բանակ են տարել: Հետևողական եմ լինելու ու վաղվանից գնալու եմ բուժհանձնախումբ, ճշտելու, թե առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, որ օլիգարխի լակոտների տեղն են ուղարկում, որ մարդաքանակը լրացնեն: Լավ, դուք գիտեմ, որ խիղճ չունեք, բայց դուք ոնց լինի երեխաներ կունենաք, չեք վախենո՞ւմ, որ վաղը ձեր գլխին է գալու այն, ինչ այսօր դուք անում եք, թե՞ արդեն մասնագիտացվել եք ուրիշի երեխաներին թաղելով:

Արթուր Հայրապետյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ