24 Նոյեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Պահպանե՛ք հիգիենայի տարրական նորմերը

1468927764-7465

 

Որոշ լրատվամիջոցներ կրկին շահարկում են գերատեսչությունների իբր կասկածելի ու շռայլ ծախսերի «թեման»-ն՝ օրինակ բերելով, մասնավորապես, ախտահանման ու մակաբույծների ոչնչացման ծառայությունների մատուցման նպատակով ոստիկանության կողմից կատարվող վճարումները: Շահարկում են՝ բացարձակ պատկերացում չունենալով այդ խնդրի՝ տարրական հիգիենայի մասին: Եվ ահա ստիպված ենք պարզաբանել բազմիցս պարզաբանվածը:
Հակահամաճարակային միջոցառումները կրում են պարտադիր բնույթ և ընդունված են ողջ աշխարհում: Ախտահանումն ու մակաբույծների ոչնչացումը հանրապետության հաստատություններում իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2003 թ. թիվ 198 հրամանի հիման վրա:
Ինչ վերաբերում է այդ ուղղությամբ ոստիկանության ծախսերին, ապա տարեկան գումարը համակարգի բոլոր օբյեկտների տասնյակ հազարավոր մետրերին բաժանելու դեպքում ստացվում է ստորաբաժանմանը ամսական մի քանի հազար դրամ:
Խոսքը, մասնավորապես, ոստիկանության 10 մարզային վարչությունների և ենթակա բաժինների, Երևանի վարչության ու ենթակա բաժինների, կենտրոնական ապարատի և վարչությունների, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների, 38 ՁՊՎ-ների, հոսպիտալի, պոլիկլինիկայի և Մեղրիից մինչև Բավրա բազմաթիվ այլ կառույցների մասին է, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ, ու ամեն օր այցելում են հազարավոր քաղաքացիներ…
Եվ ի՞նչ, պայքար չմղվի՞ տարատեսակ մակաբույծների դեմ գոնե այդ մի քանի հազարի ծավալով: Չհոգա՞նք քաղաքացիների առողջության մասին, այն նույն հարկատուների, որոնց մտահոգությամբ ուղղակի վառվում են տարատեսակ ԶԼՄ-ները: Իսկ իրականում իբր են մտահոգվում, պարզապես ոստիկանությանը կսմթելու պատճառ ու առիթ չգտնելով՝ ջուր պղտորելու պատրվակ են հորինում, ինչը որևէ կապ չունի ո՛չ քաղաքացիական կեցվածքի, ո՛չ էլ քաղաքացիներով մտահոգ լինելու հետ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ