28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ոչ մի բարի քեռի չի գալու, մեր փոխարեն կռվի»

5573823

«Պարզ է, որ այսօրվա աշխարհից մեկուսացված մենք չենք ապրում: Մենք գլոբալ աշխարհի մասն ենք կազմում, և մի կոնֆլիկտը մյուսի վրա է ազդում, ու շողկապակցված է ամեն ինչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` ի պատասխան հարցին, թե ում վրա պիտի հույսը դրվի արցախյան հարցում:

«Հույսը մեզ վրա պետք է դնենք բոլոր պայմաններում, բոլոր դեպքերում ու ժամանակներում: Ոչ մի բարի քեռի չի գալու, մեր փոխարեն կռվի, ոչ մի բարի քեռի չի լուծելու մեր ազգային շահերը պաշտպանի: Մենք պետք է մի բան հասկանանք, որ մենք պետք է միավորվենք: Շատ ենք օրինակ բերում Իսրայելը, պետք է բոլորս` մտավորականից մինչև սպորտսմեն, լրագրողից մինչև պաշտոնյա, դասախոս, առևտրական ապրի այդ ռեժիմում, ինչ-որ Իսրայելում»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է բանակում պաշտոնյաների որդիների չծառայելուն, ապա Է. Շարմազանովը նախ պարզաբանեց, որ չծառայելն ու ծառայությունից խուսափելը տարբեր բաներ են: Նա ընդգծեց, որ և ընդդիմության, և իշխանության մեջ գիտի ազնիվ մարդիկ, ովքեր չեն ծառայել, բայց չեն խուսափել: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ