24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժներից մեկն են. Սվիտալսկի

Այսօր Երևանում մեկնարկեց  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի բացման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես գալով  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Սա կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրրորդ ծրագիրն է: Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով»: Դեսպանն ասաց, որ եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է դա ուժեղ ներուժ է:

«Քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, և փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է»,-ասաց դեսպան և նշեց, որ ՀԿ-նեի վերաբերյալ նոր օրենքը նոր ստեղծարար հնարավորություններ է բացում նրանց համար: «Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն զգայական կարող է դառնալ, սակայն առանց դրա ոչնչի չես կարող հասնել: Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել Կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,-ասաց նա և նշեց, որ քաղհասրաակությունը դժվար երևույթ է, և նրա հետ գործ ունենալը ևս դժվար է, երբեմն նրանց ներսում է եկխոսությունը բարդ, սակայն նա է, որ ինչ-որ բան փոխում է հասարակությունում:

Որպես առաջնահերթություն դեսպանը նշեց փոքր ՀԿ-ները,  մարզերը և նշեց, որ ցանկանում են հասնել քաղաքացիական ակտիվությանը նաև մարզերում: Երրրորդ գաղափարը սոցիալական ձեռնարկատիրությունը համարեց: Նա կարևորեց, որ շեշտադրվում են երիտասարդները, կանայք, փոքրամասնությունները: «Հայաստանն իր կրթված երիտասարդների ներուժով շատ բան կշահի, եթե ավելի ներդրումներ կատարեն երիտասարդների մեջ, կարելի է ասել` երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժներից մեկն են»,-ասաց նա: Դեսպանը քաղաքացիական ակտիվիզմի առումով Եմ-ի առաջատար երկրներից մեկը համարեց Չեխիան և նշեց, որ ուրախ են, որ Չեխիան ցայտուն դերակատարում կունենա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ