28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Է… էս տարի էլ սոված կանցկացնենք. Արտաշավանի համայնքապետ

timthumb

Հուլիսի 13-ին` ժամը 17:40-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:35-ից մինչև 17:15-ը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Արտաշավան համայնքի ղեկավար Ղազար Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Երեկ երեկոյան 15-20 րոպե տևողությամբ ուժեղ կարկուտ տեղաց:   Երկու փուլով տեղաց կարկուտը. առաջինը մի քիչ թույլ եր, իսկ երկրորդը՝ շատ ուժեղ: Մինչև այսօր էլ՝ ժամը 11-ի հատվածում, դեռ պատերի տակ կարկուտ կար: Մեր բերքն ամբողջովին ավերեց այդ կարկուտը: Մեզ մոտ բերքը ուըշ է հասնում: Նոր-նոր սկսել էինք ծիրան հավաքել: Հատապտուղ կար, բանջարեղեն, միրգ.. Ամբողջը փչացրեց է  կարկուտը»:

Ղազար Կարապետյանը շեշտեց՝ երեկ իրենց համայնքում է եղել նաև  գյուղնախարարի տեղակալը. խոստացել է, որ  առաջիկայում հանձնաժողով է ստեղծվելու, մի երկու օրվա ընթացքում մասնագետները հետազոտություններ են անելու և ասելու  գյուղացիների կրած վնասի չափը:

«Բայց եթե անկեղծ խոսենք, մենք հույս էլ չունենք, թե ինչ որ փախհատուցում ենք ստանալոււ:  Ես էլ իմ ընտանիքի հետ միասին՝ հատապտուղ եմ մշակում: Եթե այսօր պիտի հարյուր կիլոգրամ մոշ ու ազնվամորի հավաքեինք, այսօր տասը կիլոգրամ բերք ենք հավաքելու: Ու դա էլ դեռ հարց  է՝ գոնե տասը  կիլոգրամ լինելու է, թե    ոչ: Այդ հակակարկտային կայաններն էլ որ տեղադրել եք, բանի պիտանի չեն,   եկե՛ք տարեք: Հարյուր անգամ ասել ենք: Ժողովրդին խաբելու համար են բերել, տեղադրել: Այդ հակակարկտային կայանի վրա երկու   թիզ   կարտուտ կար. այդ կայանը սկի     իր գլուխը  չի կարողանում պահել,  մեր հողատարածքները կկարողանա՞ պաշտպանել: Է… էս տարի էլ սոված կանցկացնենք», – նշեց համայնքապետը: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ