22 Հուլիսի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ալիևը 21-րդ դարի Հիտլերն է

2E2AF6D7-509C-4706-BC2D-53ADE6DC4357_cx18_cy0_cw82_w1080_h608

«Ալիևն իր հայտարարությունում անդրադարձել է նաև ֆաշիզմի, մարդասպանության քննադատությանը, և զավեշտալի է, որ ֆաշիստը քննադատում է ֆաշիզմը, մարդասպանը քննադատում է մարդասպանությունը: Դա նման է Հիտլերին, երբ որ նա բոլորին քննադատում էր, ոչնչացնում ու ասում, որ իր շարժումը քրիստոնեական է: Ալիևը 21-րդ դարի Հիտլերն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին:

Շարմազանովը նշեց, որ Ալիևը, խոսելով Խոջալուի դեպքերի մասին, ասում է, որ հայերն են ջարդ իրականացրել, նման կերպ նա մոռանում է իր նախորդի` Մուտալիպովի հարցազրույցը, որտեղ ասվում է, որ հենց Ադրբեջանի ազգային ճակատի զինվորներն են ոչնչացրել Խոջալուի խաղաղ բնակչությանը: «Անիմաստ հայտարարությունների փոխարեն նա լավ կաներ լռեր»,-նկատեց նա:

Վերջինս կարծում է, որ Ալիևը, եթե չի հասկանում պայմանի և նախապայմանի տարբերությունը, իր խնդիրն է: «Պայմանավորվածությունեիր իրացումն օդ ու ջրի նման անհրաժեշտ պայման է բանակցությունների վերսկսման համար»,-շեշտեց ԱԺ փոխնախագահն ու հիշեցրեց` դա Հայաստանը չի ասում, դա եռանախագահներն են ասում:

«Հայկական կողմի դիրքորոշում չի փոխվել, մենք հստակ ու կոշտ կանգնած ենք մեր դիրքորոշման վրա, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու իր անկախության հարցը, ու միջազգային ճանաչումն էլ ժամանակի հարց է:

Մենք դեմ ենք պատերազմի, մենք ատում ենք պատերազմը, ավելի լավ, քան հայերը պատերազմի գինն իմացող չկա, բայց Աստված մի արասցե, եթե Ադրբեջանի դիկտատորը, 21-րդ դարի Հիտլերիկը որոշի նոր արկածախնդրության գնալ, կունենա այն ճակատագիրն, ինչ 90-ակաների սկզբին ունեցան նրա նախորդները, երբ մուրում էին զինադադար, ինչպես նաև ապրիլին, երբ զինադադար էին մուրում, որ հայկական զորքերն առաջ չգնան:

Իր ձախողված դեմքը փրկելու համար Ալիևը հանդես է գալիս հերթական անիմաստ հայտարարությամբ»,-արձագանքեց Է. Շարմազանովը:

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ