18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասունը ճիշտ է ասում». Առավոտ

«ՀՀԿ-ը հասարակությանը կարծես արդեն պատրաստում է այն ինֆորմացիային, որ իմացեք՝ Սերժ Սարգպանն է 2018-ին լինե­լու վարչապետ: Ինձ համար շատ կարեւոր է այդ ամենի օրինականությունը»,- ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա ընդգծեց, որ մեր երկիրը խորհրդարանական կառավարման է անցնում, եւ վարչապետի դերը դառնում է առաջնային.

«Սերժ Աարգսյանը արդեն անհիշելի ժամանակներից այս պետության տարբեր ղեկերին է եղել, եւ 10 տարի եղել է նախագահ: Ես չեմ ուզում իրեն տեսնել որպես վարչապետ, որովհետեւ հատկապես վերջին 10 տարիների ընթացքում ին­քը շատ բաներ է ասել, խոստացել, ծրագ­րել, ելույթ ունեցել, նախընտրական խոս­տումներ տվել, բայց չկա մի բան, որ ես ասեմ՝ էս մարդն ասեց ու արեց: Ուզում եմ հիշել, բայց չեմ հիշում: Հիմա այդքանից հետո նորից վստահել: Լավ, էդ ինչքան պիտի մարդը հիշողությունը կորցրած լինի, այսինքն՝ էդքան անճար ենք, էդքան կադր չունենք: Ես Կարեն Կարապետյանի հետ էլ համամիտ չեմ, իմ ասածից չի հետեւում, որ թող Կարեն Կարապետյանը լինի: Ափ­սոս, որ դա ընտրովի պաշտոն չի, եւ մնա­լու ենք ՀՀԿ-ի հույսին, շատ ափսոս: Ես կու­զեի այդ դերում այլ մարդու տեսնել, որին գոնե չէինք ճանաչել, դեռ չգիտենք՝ ինչպիսին է, ինչպես կաշխատի, ինչպես կղեկա­վարի, բայց հո Սերժ Սարգսյանին ու Կա­րեն Կարապետյանին տեսել ենք»:

Հիշեց­նենք, որ տիկին Բախշյանի թիմակիցը՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Սա­սան Միբայելյանը, Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ճիշտ կլինի Սերժ Սարգսյանը դառնա վարչա­պետ: Նա ասել էր, որ անընդհատ վարչա­պետ ենք փոխում, ու որեւէ մեկը պատաս­խանատվություն չի կրում ժողովրդի առջեւ, ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը վարչա­պետ լինի՝ այդ ամենին վերջ տալով: Մեր հարցին՝ Դուք Սասուն Միքայելյանի այդ տրամաբանությունը ինչքանո՞՛վ եք ճիշտ համարում, Անահիտ Բախշյանը պատաս­խանեց.

«Ինշ-որ տեղ իսկապես ճիշտ է ասում, որովհետեւ մեկ է՝ ՀՀԿ-ի թեկնածուն է լինելու, դե որ այդպես է, թող ինքը շա­րունակի, թող վարչապետ աշխատի, տես­նենք՝ ինչ է անելու, չնայած վարչապետ նա արդեն աշխատել է մինչեւ նախագահ լինելը, տեսել ենք: Սասունի ասածների մեջ տրամաբանություն կա, բայց ես չգիտեմ՝ ինչքան կարող ենք մենք դիմանալ: Ես կու­զենայի հատ֊հատ թվել Սերժ Աարգսյանի ասած որոշ մտքեր, որոնք ես լսել եմ եւ ասեւ եմ՝ վա՜յ, էս ինչ լավ է, ու հետո ինչ հիասթափություն եմ ապրել՝ 2008-ից սկ­սած: 

Մարտի 1-ից հետո իր խոստումները, էն որ խոսքի ու գործի տարբերություն չպետէ է լինի, այդ ճառը, կարող եմ թվել՝ ինչ խոստումներ է տվել, բայց այլեւս մի մազաչափ տեղ չկա, որ ասեմ՝ կարող է մարդը այս անգամ անի: Չկա, չի թողել տեղ: Այս ընթացքում այնքան բան ենք կորցրել, որ ՀՀԿ-ի տարբերակը չեմ ուզում, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ Սասունը ճիշտ է ասում»: Տիկին Բախշյանին փոխանցեցինք, թե մամուլում ու սոցցանցերում Սասուն Միքայելյանին ինչպես են քննադատում իր այդ հայտարարության համար, հեգնում են, որ «ասում էիք՝ ելք կա, փաստորեն Ձեր ելքը Սերժ Սարգսյանն է»: Ու հիմա էլ Բախշյանն է համաձայնում Սասուն Միքայելյանի հետ: Տիկին Բախշյանի մեկնաբանությամբ՝ «չեն խորանում, քն­նադատում են, իմ տեսակետը ես ասացի»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ