19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Քաստինգ» է հայտարարված. Իրավունք

Եթե ընդամենը շաբաթներ աոաջ ընդդիմության ներկայացուցիչները խոսում էին աշնանը հնարավոր թավշյա իշխանափոխության մասին, ապա այսօր առնվազն խորհր­դարանական ընդդիմության ներկայացուցիչները «Ելքի» ու «Ծաոուկյան» դաշինքի պատգամավորներն ուղղակի կամ անուղղակի կերպով ակնարկում են, որ դեմ չեն լինի, եթե 2018 թվականին կառավարության ղեկը ստանձնի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Թե ինչ փոխվեց ընդդիմության ծրագրերում, թերթը պարզեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՏԱՆԻ տեսակետը:

Այն որ վաղը կլինի հեղափոխություն, վերջին անգամ լսել եմ ձեր հետ հանդիպումից առաջ, երբ ինչ-որ թափթփված հագուս­տով մի մարդ, փողոցում ճանա­չելով ինձ, մոտեցավ եւ հայտա­րարեց այդ մասին: Այնպես որ, ես քաղաքագետ եմ եւ ուշադ­րություն եմ դարձնում ոչ թե նրան, թե ինչ են ասում մարդիկ, այլ ինչպիսի ռեսուրսներ կան՝ ասվածն իրականացնելու հա­մար: Հեղափոխություն անելու համար տեխնոլոգիա է պետք, համապատասխան ենթակա­ռուցվածքներ, լիդերություն, գաղափարախո­սություն է, փորձագիտական ռեսուրսներ, որ­պեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում, եւ իհարկե, ինչ-որ քանակի մարդիկ, որոնք պատրաստ են հրապարակ դուրս գալ՝ արյու­նոտ հեղափոխության դեպքում՝ սպանելու կամ սպանվելու:

Իսկ եթե խոսքը թավշյա հե­ղափոխության մասին է, այսինքն՝ առանց արյունի, ապա դրա համար էլ պետք է Երեւա­նի փողոցներում 500 մարդ խոսի հեղափո­խության մասին, այլ 500 հագար մարդ ոչ թե 2 ժամ, այլ երկու ամիս կանգնի հրապարա­կում: Այ հենց այդ ժամանակ ինձ կարելի է լրջորեն հարցնել՝ հեղափոխություն կլինի՞, թե ոչ: Իսկ այսօր մեր երկրում չկան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք այդ ամենը կարող են կազմակերպել:

– Պարոն Իսկանդարյան, իսկ ինչ կասեք 2018-ին ՀՀ գործող նախագահի կողմից կա­ռավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հնարավոր տարբերակի մասին, հատ­կապես, որ ընդդիմությունը, ըստ էության, նույնպես դեմ չէ:

֊Ընդդիմությունը կլինի կողմ, թե’ դեմ, կա­րեւոր չէ, որովհետեւ Հանրապետական կու­սակցությունն ունի հնարավորություն եւ բա­վական ուժ՝ այդ որոշումը կայացնելու՝ առանց ընդդիմություն: Ինչ վերաբերում է, թե ես կբացառե՞մ ընդհանրապես Ձեր նշած տարբերակը, ասեմ, որ՝ ոչ: Իսկ թե արդյոք դրա հավանականությունը մեծ է, էլի կասեմ՝ ոչ: Գտնում եմ, որ կա ավելի հավանական սցենարներ, հետեւաբար՝ կապրենք, կտեսնենք:

-Ինչ նկատի ունեք՝ «ավեփ հավանական սցենարներ» ասելով:

Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունում կարող են այնպիսի վերադասավորում­ներ լինել, որ այս կամ այն լի­դերը կարող է համարվել ավելի հարմար, որ ստանձնի այնպի­սի կառավարության ղեկավա­րի պաշտոնը, ինչպիսին կլինի 2018-ի ապրիլից հետո: Չէ որ, միեւնույնն է, ապրիլից հետո կլինի այլ կերպ, ով էլ որ նշա­նակվի: Մեզ մոտ լինելու են որոշ փոփոխու­թյուններ, իսկ ինչպիսին՝ կտեսնենք: Ըստ իս, նույն ՀՀԿ ղեկավարությունն էլ այսօր չգիտի, թե ինչպիսին կլինի այդ փոփոխությունը, որովհետեւ այն, ինչ տեղի կունենա, դրա ար­դյունքները կերեւա Նոր տարուց հետո: Հիմա ՀՀԿ-ի ներսում «քաստինգ» է հայտարարված, եւ պայքար է գնում:

-Պայքար ինչի՛ համևւր…

Տարբեր լոբբինգների, թե ով է գլխավո­րելու երկիրը՝ ապրիլից հետո: Սա է այն լուրջ եւ կարեւոր իրադարձությունը, որ այսօր տե­ղի է ունենում ներքաղաքական կյանքում: Պետական ապարատի ներսում, ում ուզում եք մոտեցեք, բոլորը դրա մասին Են խոսում: Այս առումով’ ամեն մեկն իր հետաքրքրու­թյունն ունի, մի մասին ձեռնտու է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, որովհետեւ ինքն ի գորու է ինչ-որ բան անել այս կառա­վարման համակարգում, մյուսներն ուզում են, որ փոխվի կառավարման համակարգը, որով­հետեւ իրենք այս համակարգի մեջ չկան, Եր­րորդներն էլ գտնվում են այս երկուսի միջան­կյալ վիճակում: Եվ սրա վրա ազդում է նաեւ արտաքին իրավիճակը, ընդ որում’ ոչ թե այն, թե ինչպես կնայեն Հայաստանին, այլ Հան­րապետական կլուսակցությանը: Նույնը Եղավ Արցախի դեպքում, կար մեկ սցենար, սակայն այն իրադարձություններով պայմա­նավորված’ փոփոխվեց եւ հարմարեցվեց տվյալ իրավիճակին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ