20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրիստոսը հատուկ շեշտում է

«Եվ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչվածը, և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարթողիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որ և մատնեց Նրան»: (Մատթեոս 10:1-7)

Սա Ավետարանի այն հատվածներից է, որը մենք անուշադրությամբ ենք կարդում։ Այստեղ թվարկվում է տասներկու առաքյալների անունները։ Ո՞վ կհիշի այդ բոլոր անունները։ Մեզ համար գուցե դժվար է, սակայն Աստված հիշում է։

Ավետարանիչը անհրաժեշտ է համարել մեկ առ մեկ թվարկել առաքյալների անունները, ցույց տալու, որ ամեն մարդ կարևոր է Աստծո համար որպես անհատականություն։ Աստված ոչ թե սիրում է մարդկանց առհասարակ, այլ սիրում է կոնկրետ մարդուն։

Քրիստոս հատուկ շեշտում է մարդու անհատականությունը, որովհետև կարևորում է վերջինիս փրկությունը: Որպեսզի մարդը փրկության հասնի՝ պետք է հաստատվի իբրև անհատականություն: Պետք է հասկանանք, որ մարդը կարող է շատ պակասություններ ունենալ, բայց կարևոր է լինել անհատականություն, խոսել սեփական ձայնով, հանդես գալ իրական պատկերով, չկեղծել սեփական անձը:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ