19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

« Եթե երկար ժամանակ սա շարունակվի, մենք ըմբոստությունները կտեսնենք»

Միջազգային փորձագետ, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն ասում է,  որ հասարակությունն իր կյանքով է ապրում, իսկ քաղաքական կուսակցություններն` իրենց: «Քաղաքական ուժերի նկատմամբ հավատը չկա, ի սպառ վերացել է: Որևէ կուսակցություն չի կարող ժողովրդին դուրս հանել փողոց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Բայց սխալ է ասել, թե հասարակությունը որևէ հարցի չի արձագանքում, նեյտրալ է լինում ու չի դառնում այն շարժող ուժը, որ կստիպի իշխանություններին ու Կառավարությանը փոփոխությունների գնալ: Այդպես չէ: Եթե երկար ժամանակ սա շարունակվի, մենք ըմբոստությունները կտեսնենք: Ընդ որում պարտադիր չի, որ դա լինի քաղաքական: Օրինակ այս կամ այն գործարանում աշխատավարձ չտալու հետ կապված են դուրս գալիս փողոց կամ համայնքների խոշորացման հետ կապված:

Ուղղակի խնդիրն այն է, որ հանրությունը չի տեսնում մի քաղաքական ուժ, որը կարող է իր հետաքրքրություններն առաջ տանել: Երբ հանրությունը քաղաքական ինստիտուտներից իզոլացվում է, դու տեսնում ես, թե ինչ է  լինում: Հենց որ կտրվում է   հասարակության կապը քաղաքականության հետ, տեսնում ենք, որ հնարավոր չի, որ անհատը կամ հասարակությունն ըմբոստ չլինի»,-նշեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ