28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանի հետաքրքիր մեսիջներն` Ադրբեջանին

5

«Եթե մենք դատենք Ռուսաստանի պաշտոնական գերատեսչությունների վերջին հայտարարություններով, ապա, բնականաբար, միտումները, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան, ակնհայտ են»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա նկատեց, որ մի քանի ամիս առաջ ասուլիսներից մեկի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, թե Արցախն իրենց ներքին հարցն է, ասաց, որ դա այդպես չէ: 

«Սա սարսափելի հարված էր Ադրբեջանին ամենաբարձ մակարդակով: Ինչ-որ չափով գաղափարախոսություն է հնչեցվել, որ դա ձերը չէ, դա չի կարող լինել ձեր ներքին գործը: Այն հայտարարությունները, որ հնչեց հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության մասին, Մարիա Զախարովայի հայտարարությունները մեսիջ են Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ Ռուսաստանը նոր քանակի զենք տվեց: Ռուսաստանը փորձում է բալանսը պահել»,-նկատեց նա:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ քաղաքական առումով Ռուսաստանը փորձում է Հայաստանին հավասարակշռել: «Բավական շատ խնդիրներ կան, որ Ադրբեջանն ունի Ռուսաստանի հետ, նույն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի մերժողական դիրքորոշումը: Եվ, ի վերջո, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը գործընկեր է: Ռուսաստանը փորձումէ  ժամանակ առ ժամանակ այդ տարբերություները շեշտադրել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ