23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետպատվերի շրջանակում հերթերի գոյացության խնդիրը կլուծվի

«Այդ հարցով մեզ մոտ կա թեժ գիծ, և մինչև բարեփոխումները չհասնեն իրենց նպատակին, թեժ գիծը իր ֆունկցիան կատարելու է: Բողոքներ ստանում ենք և լուծում ենք ընթացքում»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` պատասխանելով հարցին, որ պետպատվերի շրջանակում հերթեր են գոյանում, և քաղաքացին չի կարողանում համապատասխան բուժօգնությունը ժամանակին ստանալ:  

«Արդեն ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը։ Դա յուրօրինակ պիլոտային ծրագիր կդառնա, որպեսզի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված մեր համաքաղաքացիները 2018թ. սկզբից պատշաճ հիվանդանոցային բժշկական օգնություն ստանան պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթով։ Դրանով լուծում կստանա ծառայությունները բոլորին հասանելի դարձնելու խնդիրը: Այնուհետև կսկսենք մշակել պարտադիր բժշկական ապահովագրության օրենքը, որն անհրաժեշտ ճանապարհն անցնելուց հետո հնարավոր է կյանքի կոչվի մինչև 2020 թվականը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ