19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առնետները շարքից հանել են դոմիկի բնակչի անգամ հեռուստացույցը /տեսանյութ/

Գյումրու վագոնտնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:
Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ աշխատող հին հեռուստացույցը:
Ի դեպ, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին այսօր Աննան պատմել է, որ երիտասարդ տարիներին, երբ ողջ է եղել ազատամարտիկ հայրը, հնարավորություն է ունեցել և շատ է սիրել դաշնամուրի վրա նվագել, սակայն մոտ 20 տարի նրա ձեռքերը չեն դիպել դաշնամուրի ստեղնաշարին: Այսօր մեր գրասենյակում Աննան հնարավորություն ունեցավ 20 տարի դադարից հետո, իր փոքրիկի համար նվագել:

Ներկայացվող տեսանյութը յոթամյա տղայի հետ խարխուլ խրճիթում բնակվող միայնակ մոր՝ Աննայի ապրելակերպի մասին է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ