20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնա­ծավալ պատերազմի վերսկսմանը. Առավոտ

«Ցավոք, մենք ավելի մոտ ենք Ղարաբաղում լայնա­ծավալ պատերազմի վերսկսմանը, քան 1990-ականների կեսերին: Գերտե­րություններն այժմ զբաղ­ված են այլ խնդիրներով եւ այն, ինչ այժմ կատարվում է, ավելի շատ կախված է Բաքվից ու Երեւանից»:

Այդ մասին azeri.today-ի հետ զրույցում հայտնել է հետխորհդային տարածաշրջանի հարցերով փորձագետ Փոլ Գոբլը: Նրա խոս­քով, եթե հակամարտությունը սկսվի, ՌԴ-ն օգնություն կտրա­մադրի այն կողմին, որը պարտ­վում է, ինչից հետո կփորձի նորից սառեցնել հակամարտությունը: «Ես նախադրյալներ չեմ տես­նում, որ ԱՄՆ-ն՝ Թրամփի ղեկա­վարությամբ, կփորձի լուծել դա­րաբաղյան հակամարտությունը: Դա անելու համար ՌԴ-ին պետք է մղել երկրորդ պլան, սակայն դա չի համապատասխանում Թրամփի դիրքորոշմանը: Թրամփը չի համարում ղարաբաղյան հակա­մարտությունը այնպիսի զգալի բան, որի վրա պետք է ժամանակ ծախսել»,- հավելել է նա:

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, որ ժամանակին եղել է Մի­ացյալ Նահանգների պետդպարտամենտում ԽՍՀՄ ազգա­յին հարցերով հատուկ խորհրդա­կանը, ղարաբաղյան հարցի հայ­տնի փորձագետներից մեկն է:

Նա հայտնի է ԼՂ հակամար­տության կարգավորման առաջ քաշած ծրագրով, որը հայտնի է դրա հեղինակի Փոլ Գոբլի անվամբ: Գոբլն առաջարկել էր Լեռ­նային Ղարաբաղի հակամար­տության կարգավորման ծրագիր Հայաստանի եւ Աղրբեջանի միջեւ տարածքային փոխանակումների միջոցով:

Ըստ Գոբլի ծրագրի, մասնավորապես, նախատեսվում էր, որ Ադրբեջանի Լաչինի շրջանի եւ Հայաստանի Մեղրիի շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղ­ղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջեւանի, իսկ Հայաստանը Լեռնային Ղարա­բաղի հետ: Այդ դեպքում չի բացառվել նաեւ Լեռնային Ղարաբա­ղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ