28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեխուցս կարոտ մնացի. հերոս Գոռի հայրը ապրում է որդու փոխարեն

18320788_1551354958270560_3462039223761876278_o

Կարապետ Կիրակոսյանի որդին` Գոռը մեքենան կանգնեցրեց բակում ու գնաց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Հայրը մինչև հիմա չի հավատում, որ որդին զոհվել է, որ Գոռը այլևս չի մտնելու դարպասից ներս ու այլևս չի նստելու մեքենայի ղեկին:

1996 թվականին ծնված շարքային զինծառայող Գոռ Կիրակոսյանը Արմավիրի մարզի Արևիկ համայնքից էր: 2014 թվականին էր զորակոչվել բանակ: Ծառայել է Մատաղիսում:

Քառօրյա պատերազմի ժամանակ Գոռը զոհվել է դիրքերում գտնվող իր ծառայակից ընկերներին սնունդ տանելուց վերադառնալիս:

18320788_1551354958270560_3462039223761876278_o 

Գոռի հայրը հիմա ապրում է որդու փոխարեն: Մոռացած ընտանեկան հոգսերն ու խնդիրները` ապրում է հանուն սահմանի ու հայ զինվորի կյանքը նրա համար ամենաթանկն է: Անվադողեր է հավաքում ու հենակետային դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարում:
123154

 

 

«Սահմանին կանգնած ամեն մի զինվորը ինձ հիշեցնում է որդուս ու ինձ թվում է, թե նրանք բոլորը իմ որդիներն են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հերոսի հայրը:

Կարապետը հույս ուներ, որ արտագնա աշխատանքով աշխատած գումարով մի օր կկառուցի սեփական անկյունը: Գոռից հետո այլևս չի ուզում հեռանալ Հայաստանից, չի կարող աշխատել օտար հողում:

«Ես Հայաստանում չէի ու իմ երեխուցս կարոտով մնացի, հիմա ամեն զինվորի մեջ իմ երեխուն եմ գտնում և ամեն ինչ կանեմ, որ ոչ մի ծնող իմ ցավը չապրի…»,-ընդգծեց որդեկորույս հայրը:

Henaran.am-ը եղել է այն տանը, որտեղ ժամանակավորապես բնակվում են հերոսի ծնողները: Սոցիալապես ծանր վիճակում գտնվող այս ընտանիքը իր վերջին լուման պատրաստ է ներդնել հայրենիքի պաշտպանության գործին:

18721558_1290734874380970_1767617327_o

18698635_1290735224380935_1927209125_o

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ