20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արփինեն հղի էր ու բոլորս ցնցված ենք. մանրամասներ վրաերթից զոհված ամուսինների մասին

Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետևանքով այսօր հիվանդանոցում մահացած 23-ամյա Արփինե Մանուկյանը մի քանի ամսից մայր էր դառնալու:

«Փետրվարին ամուսնացան ու Արփինեն գյուղից գնաց: Մայրը գյուղապետարանում է աշխատում: Սարսափելի է, բոլորս ցնցված ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Կամո համայնքի ղեկավար Ռոբերտ Ղազարյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով` ամուսինները փաղոցը անցնելիս են եղել ու դարձել ողբերգության զոհ:

Վրաերթի օրը տեղում մահացել էր նաեւ Արփինեի ամուսինը՝ 30-ամյա Նելսիկ Ղազարյանը: Ամուսինները վրաերթի օրը գնալիս են եղել Նելսիկ Ղազարյանի քրոջ տուն՝ հյուր, երբ պատահել է ողբերգական դեպքը: Արփինեն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրիի հիվանդանոց, սակայն, գիտակցության չգալով այսօր մահացել էր:

Նշենք, որ  հուլիսի 11-ի երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:

Opel-ի վարորդը ձերբակալվել է: Դեպքի արթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-դ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ