18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ ձեռքում է կոնֆլիկտի լուծման բանալին

Ինչպես արդեն հայտնել ենք,  հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ: 

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Սա հերթական հանդիպում էր, որ տեղի ունեցավ:   Այս կոնֆլիկտը Մաեդյարով-Նալբանդյան մակարդակով լուծվող հարց չէ: Այդ հանդիպումները միայն տեխնիակական խնդիրներ կարող են լուծել: Այսպիսի հարցերը պիտի ուրիշ մակարդակով լուծվի՝  ՌԴ-Թուրքիա  ֆորմատով: Կոնֆլիկտի դռան բանալիները ՌԴ-ում ու Թուրքիայում են»:

Ազատ Արշակյանն ընդգծեց՝ այս պարագայում խնդիրը կարգավորել չեն կարող նույնիսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները, քանի որ այդ հարցի լուծման բանալիները Թուրքիայի ու ՌԴ-ի ձեռքերում  է. Արցախաադրբեջանական կոնֆլիկտը  դիվանագիտական ճանապարհով  հանգուցալուծում   կունենա միայն այն դեպքում, եթե ՌԴ-ն ու Թուրքիան ցանկանան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ