19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրի Վարդանյանի որդուն կալանավորել են խոշոր չափի թմրանյութերի շրջանառության համար

՛՛Փաստինֆո՛՛-ն տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար կալանավորվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից ՛՛Փաստինֆո՛՛-ին հայտնել են, որ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) և 215 հոդվածի 2-րդ մասով (Մաքսանենգությունը):

Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է  Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես  կարևոր գործերի քննության վարչության վարույթ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ