25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հեղափոխական փոփոխությունների կարիք կա»

 

«Ապրիլից  ուժի մեջ մտած «Գնումների մասին» նոր օրենքում առկա փոփոխությունները դրական են, սակայն պրակտիկայում դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին», – այսօր այս մասին լրչագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց   «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: 

«Նախկին օրենքի իներցիան դեռ շարունակվում է: Նոր օրենքի գաղափարախոսությունն էլ այն է, որ օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով ավելի շատ կենտրոնանան էլեկտրոնային աճուրդների վրա, սակայն ես այդ մոտեցումը, օպտիմիզմը չեմ կիսում: Կարծում եմ, որ ոչ մի երկրում, այդ թվում՝ Հայաստանում,  էլեկտրոնային գնումների միջոցով համակարգում կոռուպցիոն ռիսկերը չեն կարող լուծվել »,- ասաց  Վարուժան Հոկտանյանը՝ շեշտելով՝ այս ոլորտում  հեղափոխական փոփոխությունների կարիք կա: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ