19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահը պարգևատրել է Մարտին Սարգսյանին

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգևը Մարտին Սարգսյանին շնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ և հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ավանդի և օրինաստեղծ գործունեության համար:
 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին՝ բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական որակները:
 
Մարտին Սարգսյանը վստահեցրել է, որ այսուհետ ևս կշարունակի աշխատել նույն նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ