24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօրվանից սկսե՞նք քննարկել, իմա՞ստը. Ռուստամյանը` վարչապետից

«Ոչ մի տեղ ես չեմ տեսել նման քննարկում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրենց օրակարգում էլ է քննարկվում 2018-ի վարչապետի հարցը: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն է հայտարարել, որ ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը, Արմեն Ռուստամյանը հորդորեց Գալուստ Սահակյանին հարցնել. «Ժամանակավրեպ,  վաղաժամ քննարկումներին չենք մասնակցում: Ապրիլի 9-ից հետո պիտի քննարկվի, մենք այսօրվանից սկսե՞նք քննարկել, իմա՞ստը»:

Դիտարկմանը, որ եթե նման հայտարարություններ են արվում իշխանությունից, նշանակում է, որ թեման օրակարգում է, նա պատասխանեց. «Ես չեմ մտնում նման քննարկումների մեջ: Օրակարգից դուրս է: Անիմաստ քննարկումներով ինչո՞ւ զբաղվենք, ուրիշ գործ չունե՞նք: Ապրիլի 9-ից հետո էնքան բան կփոխվի:

Մի ամսվա մեջ էլ այս երկրում կարող է շատ բան փոխվել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ