16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանի առաջարկը ՛՛Ժառանգության՛՛ դեմ է. Զ. Փոստանջյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որում քննարկվել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ազգային պատվիրակությունների ձևավորման նոր կարգը:

Henaran.am-ի հետ զրույցում ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ոբ մասնակցել է այս նիստին, ասաց, որ պատվիրակությունների ձևավորման կարգի փոփոխությունը միտված է հենց ՛Ժառանգության՛՛ դեմ:

՛՛Ներկայացված նախագիծը ուղղակի ավտորիտար ռեժիմին բնորոշ մի նախագիծ է: Նախկին կարգը ընդունվել է դեռ Արթուր Բաղդասարյանի կողմից, որի մեջ պարոն Աբրահամյանը ցանկանում է փոփոխություններ մտցնել, որ ավտորիտար ռեժիմին բնորոշ հնարավորություններ ընձեռնվեն իրեն՝ ինքն անձամբ կազմի պատվիրակությունները, ընդգրկի նրան, ում ցանկանա: Միանշանակ է, որ այս կարգի փոփոխությունը Հովիկ Աբրահամյանը նախաձեռնել է հենց ՛՛Ժառանգության՛՛ դեմ: Մենք գիտակցում ենք՝ ում հետ գործ ունենք և շարունակելու ենք պայքարը՛՛,- հայտարարեց նա:

Պատգամավորի համոզմամբ՝ Հովիկ Աբրահամյանը միայն մեկ ցանկություն է  հետապնդում՝ իր ցանկությամբ ընտրել պատվիրակության անդամներին, իսկ ՛՛Ժառանգությանը՛՛ թույլ չտալ միջազգային կառույցներում պատվիրակներ ունենալ:

Նա նաև շեշտեց, որ եթե որոշում ընդունվի, որը կհակասի ԱԺ կանոնակարգ օրենքի միջագային պարտավորություններին, ապա կվիճարկեն: ՛՛Իրենց վաքագծին պատասխան կտրվի: Եթե իրենք ցանկանում են դասվել Բելառուսիայի կարգի պետության կարգավիճակին՝ խնդրեմ: Հենց նման երկրներում են ոտնձգություններ կատարվում խորհրդարանական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր դեմ է այս ամենը միտված, մեր՝ քաղաքական հստակ դիրքորոշում ունեցող կուսակցության դեմ և եթե որևիցե մեկի իրավունքը սահմանափակվելու է, ապա դա ՛՛Ժառանգությունն՛՛ է լինելու՛՛,-եզրափակեց Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ