28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի

image_28360

Վայոց Ձորի մարզի Մալիշկա  գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի:

“Ունեմ երիկամների լուրջ խնդիրներ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին ինձ: Ուրախ կլինեի, որ ֆինանսապես աջակցեին և վերջնականապես լուծվեր երիկամներիս վիրահատության հարցը”,- ասում է Շողիկ Սարգսյանը:

Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել այս բազմազավակ ընտանիքին, կարող են զանգահարել՝ +37455-19-55-01, +374281-95-392:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ