18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանի թեկնածությանը կողմ կլինի նաև Սերժ Սարգսյանը

«Քննարկվում է, թե ով կլինի վարչապետ, քանի որ դրանից կախված է շատ կարևոր մի հանգամանք` իշխանության խնդիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը: Նա նշեց, որ հաջորդ վարչապետի հարցն ակտիվ քննարկման փուլում է, քանի որ արդեն գրեթե մեկ տարի է, որ ունենք նոր Կառավարություն, սակայն շոշափելի փոփոխություններ, արդյունքներ չկան: 

Ի տարբերություն ընդդիմադիր «Ելք» խմբակցության, որ հայտարարեց խորհրդարանում, որ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են, որ 2018 թվականին վարչապետ լինի նախագահ Սերժ Սարգսյանը` քաղաքագետը նախագահին այս պաշտոնում չի տեսնում: «Իրեն ավելի ցանկալի կլինի ունենալ մի պաշտոն, որով ինքը կպահի ամբողջ իշխանությունն իր ձեռքում, բայց պատասխանատվություն չի կրի որևէ բանի համար: Դա կուսակցապետի պաշտոնն է: 

Մեզ մոտ կլասիկ միակուսակցական համակարգ է, թեկուզև կան մի քանի այլ կուսակցությունների, բայց դա կարևոր չէ: Հետևաբար ես չեմ կարծում, որ ինքը՝ Սերժ Սարգսյանը, կգնա վարչապետի պաշտոնին»,-նկատեց նա:

Արա Պապյանը նաև կարծում է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինի վարչապետ, ինչին կողմ կլինի նաև նախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ